Քաղաքացուն տրամադրվեց անձնագիր

ՇՊԱԿ-ի այցելուն դիմել էր անձնագրերի և վիզաների վարչություն` անձնագիր ստանալու համար: Վերջինս մերժել էր անձնագրի տրամադրումը` պատճառաբանելով, որ քաղաքացին գտնվում է հետախուզման մեջ: Շահառուի հավաստմամբ` ինքը տարիներ առաջ գտնվել էր հետախուզման մեջ, սակայն ներկայումս այլևս չկար նման բան: Շահառուի կարծիքով` համապատասխան կառույցի կողմից տեղի էր ունենում պաշտոնեական դիրքի չարաշահում:
ՇՊԱԿ-ը հարցում կատարեց համապատասխան գործով վերադաս մարմնին` պարզելու շահառուի կարգավիճակը: Ստացված պատասխանը վկայում էր այն մասին, որ շահառուն ներկայումս հետախուզման մեջ չի գտնվում: Այս փաստը անձնագրերի և վիզաների վարչություն ուղղելուց հետո` քաղաքացուն տրամադրվեց անձնագիր:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել