«Բաժնետիրական ընկերության գործարքներում շահագրգռվածությունը». պարզաբանում է նոտարը

-Բաժնետիրական ընկերության գործարքներում շահագրգիռ անձ է համարվում ընկերության փոխկապակցված անձը, որը հանդիսանում է գործարքի կողմ կամ մասնակցում է գործարքին որպես միջնորդ կամ ներկայացուցիչ, ինչպես նաև գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ հանդիսացող անձին փոխկապակցված անձ է:
Այս առումով փոխկապակցված են համարվում ընկերության խորհրդի անդամները, գործադիր մարմնի անդամները, գործադիր մարմնի իրավասություններ իրականացնող իրավաբանական անձը կամ դրա տնօրենը կամ դրա խորհրդի անդամները կամ դրա կանոնադրությամբ կամ պայմանագրով նախատեսված՝ ղեկավարման գործառույթներ իրականացնող այլ անձինք, վերստուգող հանձնաժողովի անդամները (վերստուգողը), ընկերության անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձինք, ինչպես նաև «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փոխկապակցված ճանաչվող այլ անձինք:

Կենտրոն տարածքի նոտար
Հասմիկ Հարությունյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել