Ավտոմեքենայի օրինական գնում

Վայոց Ձորի ՇՊԱԿ դիմած  քաղաքացին հայտնել էր, որ սեփականության իրավունքով ձեռք էր բերել ավտոմեքենա և ցանկանում էր ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում մեքենան գրանցել իր անվամբ: Սակայն քաղաքացուց պահանջվել էր սահմանվածից ավել գումար, քան նախատեսված էր օրենքով: Այս ամենից հետո քաղաքացին ներկայացել էր Վայոց Ձորի ՇՊԱԿ, որտեղ իրավաբանական խորհրդատվություն ստանալու շնորհիվ հստակ իրազեկվել էր օրենքով սահմանված վճարումների չափին: Դրանից հետո քաղաքացին համապատասխան վճարումները կատարեց  բանկում, այլ ոչ թե պետավտոտեսչության համապատասխան ստորաբաժանումում: Այնուհետև, քաղաքացին վճարման անդորրագրերով ներկայացել է նշված մարմին և առանց որևէ հավելյալ գումարներ վճարելու կատարել է իրեն անհրաժեշտ գործարքը:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել