Ի՞նչ եղանակով է հափշտակել բնակարանը

Սանասար Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ հափշտակել է Գրիգորի Փ.-ին պատկանող` Երևան քաղաքի Եղբայրության փողոցի թիվ 11 շենքի թիվ X հասցեում գտնվող բնակարանը, բացի այդ կեղծել և անձամբ օգտագործել է իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթղթեր, որոնց օգտագործմամբ խարդախությամբ հափշտակել է ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը, ինչպես նաև կատարել է ուրիշի առաձնապես խոշոր չափերով գույքի խարդախությամբ հափշտակելու փորձ:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել