Որո՞նք են պատժից ազատելու հիմքերը

Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկը կատարած անձը պարտավոր է օրինական ուժի մեջ դատավճռով նախատեսված պատիժի կրել օրենքով սահմանված կարգով:

Իսկ ե՞րբ է անձն ազատվում պատժից:

Պատժից ազատելու հիմքերն են՝
1) դատարանի դատավճռով նշանակված պատիժն ամբողջությամբ կրելը.
2) դատարանի դատավճռի բեկանումը՝ գործի վարույթի կարճմամբ.
3) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը.
4) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը.
5) ներումը.
6) համաներումը.
7) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունը.
8) արտակարգ հանգամանքները:

Օրենքով կարող են նախատեսվել պատժից ազատելու այլ հիմքեր:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել