Ե՞րբ է դադարում լիազորագիրը

Լիազորագիրը գործում է դրանում նշված ժամկետում: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Լիազորագրի գործողությունը կարող է դադարել մինչև գործեղության ժամկետը լրանալը:

Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`
1) լիազորագրի ժամկետը լրացել է.
2) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները.
3) լիազորագրողը վերացրել է այն.
4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.
5) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.
6) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.
7) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը.
8) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:

«Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Նշենք, որ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել