Հայաստանը «տուժողի» կարգավիճակում

Թորգոմ Գ.-ն մեղադրվում է նրանում, որ հանդիսանալով ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչությունում հաշվառված «Հուր Ճրագ» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը և տնօրենը, զբաղվել է տաքսի ծառայության գործունեության կազմակերպմամբ, սակայն 2009թ.-ի դեկտեմբերից 2010 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի ՀՏ ներկայացրած հաշվարկներում և հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները սեփական շահերից ելնելով չի կատարել, թեև ունեցել է դրանք վճարելու հնարավորություն և կանխամտածված ստեղծելով անվճարունակության հատկանիշներ պարտատիրոջը` պետությանը պատճառել է խոշոր չափի` 2269721 ՀՀ դրամի վնաս:

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել