Սուտ մատնության մեջ մեղադրվող կինը բերման է ենթարկել

Երեւանում ոստիկանները բերման են ենթարկել սուտ մատնության մեջ մեղադրվող 32-ամյա կնոջ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից iravaban.net-ին տեղեկացրին, որ երեկ` մայիսի 21-ին, Նոր Նորքի բաժնի ծառայողները Մալաթիա տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 32-ամյա կնոջ, որը մայիսի 18-ից հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով: Կինը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է, սուտ մատնությունը ամուսնու մասին է:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել