Նորություններ

Սթենֆորդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Իրավաբան.net-ը շարունակում է «Արտերկրի իրավունքի դպրոցները» հատուկ նախագիծը: Շարքի յոթերորդ հոդվածը նվիրված է Սթենֆորդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետին:

 

Այս անգամ ներկայացնում ենք այն համալսարանը, որի հայտնի շրջանավարտներից են Google-ի հիմնադիրներց Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը, Yahoo-ի հիմնադիր Դեյվիդ Ֆիլոն  և Ջերի Յանգը, ինչպես նաև ԱՄՆ նախագահներից Հերբերտ Հուվերը:

 

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող Սթենֆորդի համալսարանը հիմնադրվել է 1891թ-ին ԱՄՆ նախկին սենատոր, Կալիֆորնիայի նախկին նահանգապետի և իր կնոջ կողմից իրենց միակ որդու՝ Լելանդա Սթենֆորդի հիշատակին, ով մահացել է մինչ 16 տարին լրանալը:

 

Սթենֆորդի համալսարանը համարվում է ոչ միայն ԱՄՆ-ի այլ նաև ողջ աշխահի ամենաբարձրակարգ համալսարաններից մեկը: Այն 2008թ-ի տվյալներով համարվել է ԱՄՆ-ի ամենահարուստ համալսարանը:

 

Սթենֆորդը նպատակասլաց ուսանողների համար է, ովքեր հետաքրքրված են տարբեր խնդիրներով և դրանց լուծումները գտնելու ձգտումներով: Համալսարանն ունի հիանալի հնարավորություններ գիտական աշխատանքներով զբաղվելու համար: Համալսարանը կազմված է 7 ֆակուլտետներից: Ուսումնական տարին բաժանված է 4 կիսամյակների:

 

Այլ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

 

Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոցը ԱՄՆ-ի 5 լավագույն իրավաբանական դպրոցների շարքում է: Համալսարանը հայտնի է իր միջազգային իրավունքի դպրոցի և շրջակա միջավայրին վերաբերող իրավունքների դասընթացներով: Շրջակա միջավայրի իրավունքներով հետաքրքրված ուսանողները կարող են պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել` մասնակցելով շրջակա միջավայրի իրավունքների կլինիկայի աշխատանքներին և իրավախորդատվություն տրամադրելով ազգային և տարածաշրջանային հասարակական կազմակերպություններին շրջակա միջավայրի իրավունքներին վերաբերող խնդիրներով: 

 

Մարդու իրավունքներով կամ արտագաղթով հետաքրքրված ուսանողները կարող են ներգրավվել Միջազգային մարդու իրավունքների կամ Էմիգրանտների իրավունքների կլինիկաների աշխատանքներին:

 

Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոցը ունի հետևյալ ծրագրերեը`
• Իրավաբանության, գիտության և տեխնոլոգիայի իրավունքի մագիստրոս
• Կորպորատիվ կառավարման և պրակտիկայի իրավունքի մագիստրոս
• Միջազգային տնտեսական իրավունքի, բիզնեսի և քաղաքականությունների իրավունքի մագիստրոս
• Իրավաբանական գիտությունների մագիստրոս
Այլ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

 

Կարդացեք շարքի նաև մյուս հոդվածները՝

Կենտրոնական եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

 

Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

 

Դելլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

 

Հարվարդի իրավաբանական ֆակուլտետ

 

 Գենտի իրավաբանական ֆակուլտետ

 

Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետ

 

 

Նվարդ Լոռյան

 

Զարուհի Հարությունյան

 

Լուսանկարները` Խաչիկ Գևորգյանի

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net


  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել