3 տարի անց Հարությունյանի խախտված իրավունքների վերաբերյալ հարուցվեց քրեական գործ

Երևանի ՇՊԱԿ էր դիմել ընկերության տնօրեն Հարությունյանը, ում հանդեպ կատարվել էին բազմաթիվ իրավախախտումներ, այդ թվում՝ հանցագործություն: Մասնավորապես, կեղծվել էր վերջինիս ստորագրությունը հարկային հաշվետվությունների տակ, ինչի արդյունքում ընկերությանը և իրեն պատճառվել էր առանձնապես խոշոր նյութական վնաս՝ մոտ 170.000.000 դրամի չափով:
Հանցանքը կատարվել էր 2007-2008թ.թ. Հարությունյանը դիմել էր իրավապահ մարմիններին, դատական ատյաններին, սակայն պարբերաբար մերժվել էր քրեական գործի հարուցումը, իսկ մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև փորձագետի եզրակացությունը, որտեղ նշված էր, որ Հարությունյանի ստորագրությունը իրոք կեղծված է, մի քանի ամիս համառորեն չէին տրամադրվում Հարությունյանին:
Հարությունյանը դիմել է Երևանի ՇՊԱԿ: Գործի ուսումնասիրությունից հետո գործին ներգրավվեց ՇՊԱԿ-ի փաստաբան Անահիտ Հակոբյանը:
Փորձագետի եզրակացության և հանցանքը հիմնավորող այլ ապացույցների տրամադրման պահանջը մերժող պաշտոնատար անձանց գործողությունները երկու անգամ բողոքարկվել է գլխավոր դատախազին, որից հետո նոր դրանք տարմադրվեցին: Նշված նյութերի հիման վրա բողոքարկվեցին 2008թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչի կողմից կայացված որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին և «Նյութերով քեական գործի հարուցումը մերժելու մասին» ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության առաջին բաժնի ավագ քննիչի 2010թ. որոշումը:
Գլխավոր դատախազության սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Գ.Նավասարդյանը 2011թ. հունվարի 12-ի գրությամբ  մերժեց «Նյութերով քեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշման դեմ բերված բողոքը՝ նշելով, որ որոշման օրինականությունը ստուգվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և կայացված որոշումը հիմնավոր է:
Փատաբանի դիմեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով որոշումը, սակայն 2011թ.փետրվարի 14-ի դատարանի որոշմամբ բողոքը կրկին մերժվեց:
Հակոբյանը առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկեց վերաքննիչ քրեական դատարան՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, պարտավորեցնել վերացնել Հ.Հարությունյանի բոլոր իրավունքների և ազատությունների խախտումները: Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարեց բողոքը:
Այսպես, 3 տարի անց ՇՊԱԿ-ի միջամտությամբ Հարությունյանի խախտված իրավունքների վերաբերյալ հարուցվեց քրեական գործ:
Մի քանի օր անց պրն Հարությունյանը այցելեց Երևանի ՇՊԱԿ-ի գրասենյակ և իր շնորհակալական նամակը հանձնեց կենտրոնի աշխատակիցներին:

Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել