Պետության ղեկավարներին արդար վարձատրություն

Պետության ղեկավարներին արդար վարձատրության խնդիրը մեր կողմից բուռն քննարկումների առարկա է դառնում միայն այն դեպքում, երբ լսում ենք, որ այս կամ այն պաշտոնային դրույքաչափի բարձրացում է տեղի ունեցել:
Ես միշտ զարմանքով եմ լսում նման բարձրացումների քննադատությունները, քանի որ այն գումարները, որոնք սահմանված են օրենքով առաջացնում են ինձ մոտ բացասական զգացմունքներ, ոչ թե իրենց մեծությամբ, այլ իրենց խղճուկ լինելով: Բերեմ մի քանի օրինակ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, վարչապետի պաշտոնական դրույքաչափերը` 340 000 դրամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափերը՝ 300 000 դրամ և այլն…
Իմ կարծիքով անհրաժեշտ է մի քանի տասնյակ անգամ բարձրացնել նշված ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերը և այդ դեպքում դա կլինի արդար վարձատրություն:
Ղեկավարների վարձատրելու գաղափարը առաջացել է հազարամյակներ առաջ: Այստեղ ես մեջ կբերեմ Հին Հունաստանում (մ. թ. ա. IV դարում) Կաֆալայի տանը Սոկրատեսի և Ֆարսիմախ Խալկեդոնացու միջև տեղի ունեցած արդարության մասին երկխոսությունից մի հատված, որը մեզ հասել է Պլատոնի «Պետություն» անունով աշխատության շնորհիվ:
Ֆարսիմախ Խալկեդոնացի. «… երբ արդար մարդը զբաղեցնում է որևէ պետական պաշտոն, նույնիսկ եթե որևէ դժբախտություն վրա չհասնի, անկում են ապրում նրա անձնական գործերը, քանի որ նա չի կարող նրանց հատկացնել բավարար ժամանակ, հասարակական աշխատանքներից էլ նա որևէ օգուտ չի քաղում հենց այն պատճառով, որ նա արդար մարդ է: Ի հավելումն, նա իր հարազատների և բարեկամների մոտ առաջացնում է անգոհունակություն նրանով, որ չի ուզում հովանավորչություն անել իրենց»:
Սոկրատես. «… ոչ մի արվեստ և ոչ մի ղեկավարում չի ապահովում վարպետին օգուտ, բայց նա (վարպետը) ապահովում է այն (օգուտը) և տրամադրում է իր ենթակային: Այդ պատճառով, հարգելի Ֆարսիմախ, ոչ ոք կամովի չի ցանկանա լինել ղեկավար և զբաղվել ուրիշի արատների շտկմամբ, բայց ցանկացածը, հակառակը, պահանջում է վարձատրություն, քանի որ ով մտադիր է պատշաճաբար օգտագործել իր արվեստը, նա երբեք չի գործում և չի ղեկավարում իր սեփական օգուտի համար, այլ ղեկավարում է միայն իր ենթակաների բարձրագույն օգուտի համար: Այդ պատճառով ղեկավարման անցնողների համար պետ է լինի վարձատրություն…»
Անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված Ազգային ժողովը առաջին հերթին կատարի փոփոխություններ «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մամինների ղեկավար աշխատաողների պաշտոնային դրույքաչափերի մասին» և «2012 թվականի պետական բյուջեի մասին» օրենքներում՝ բարձրացնելով պաշտոնային դրույքաչափերը:
Ղեկավարներին պետք է վարձատրել արդար, այլապես արդար ղեկավարման մասին խոսելն անիմաստ է…

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել