«Պետական պարգևներ և շքանշաններ ժառանգելու անթույլատրելիությունը». պարզաբանում է նոտարը

-Պետական պարգևները և շքանշանները, որոնց արժանացել է քաղաքացին, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ:

Պարգևատրվողի մահից հետո այդ պարգևները և շքանշանները հանձնվում են այլ անձանց` «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Իսկ վերջինիս համաձայն ՝ պարգևատրված անձի մահվան դեպքում պետական պարգևները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ` հանձնել թանգարաններին: Պետական պարգևները թանգարաններին են հանձնվում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ:

Իսկ եթե պարգևատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պետական պարգևները և դրանց վկայականները վերադարձվում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմ:
Ինչ վերաբերում է ժառանգատուին պատկանող հուշանշանների և այլ նշանների հավաքածուներին, ապա դրանք մտնում են ժառանգության զանգվածի մեջ ու ժառանգվում են օրենքով սահմանված ընդհանուր հիմքերով:

Կենտրոն տարածքի նոտար
Հասմիկ Հարությունյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել