Վարդան Ղուկասյանի «փեսայի» սպանության գործով վկան հիշողության հետ կապված խնդիրներ ուներ

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Կարեն Եսայանի սպանության քրեական գործի քննությունը: Նիստին ներկա էին Շիրակի մարզի դատախազ Մ. Սալոյանը, տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանը, վերջինիս ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը, ներկա էին նաև ամբաստանյալ Հարություն Սարգսյանը և վերջինիս պաշտպանները:

Դատավարությունը սկսվեց նիստի քարտուղարուհու հայտարարությամբ: Վկաները չէին ներկայացել Հայաստանից բացակայելու պատճառով, իսկ Ռոզա Կարապետյանը և Ռազմիկ Գինեցյանը դիմում էին ներկայացրել առողջական խնդիրներ ունենալու պատճառով նիստին ներկա չգտնվելու միջնորդությամբ` խնդրելով հիմք ընդունել նախաքննության ընթացքում իրենց կողմից տրված բացատրությունը:

Դատավորը և մեղադրող կողմը հարցրեցին գործով վկա, բժիշկ Ս. Գինեցյանին, թե ճիշտ է նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքը, վերջինս կրկնակի հաստատեց` այո:

Հարցաքննությունը կրկին վերաբերում էր մեքենայի առք ու վաճառքին: Մեղադրող կողմը միջնորդություն արեց հրապարակելու նախաքննության ընթացքում վկայի ցուցմունքից հատված առ հատված և հարց ու պատասխանի միջոցով փորձեցին ճշտել, թե ինչու է վկան նախաքննության ընթացքում սուտ ցուցմունք տվել:

Մեղադրող կողմի խաչաձև հարցերի հերթականությունից պարզվեց, որ Շիրակի մարզում հայտնի բժիշկ Ս. Գինեցյանը եկել էր դատարան ճշգրտումներ անելու, որ նախաքննության ընթացքում ինքը սուտ ցուցմունք չի տվել, իսկ թե ընթերցվածի հետ նա համաձայն է թե, ոչ` պատասխանեց, որ որոշ բաների հետ համաձայն չի և խնդրեց դատարանում տրված բանավոր ցուցմունքը հիմք ընդունել. հիշողության հետ խնդիրներ ունի և հնարավոր էր, որ 4 ամիս առաջ տրված ցուցմունքը ճշգրտումների կարիք ունենա:

Մեղադրող կողմը հայտարարություն արեց, որ դատավճիռը կայացնելիս դատարանը հատուկ ուշադրություն դարձնի տվյալ վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքին:

10 րոպե ընդմիջումից հետո այլ վկաներ չներկայացան դատարան: Դատական նիստը հետաձգվեց սույն թվականի մարտի 26-27-ին` միջնորդելով դատական նիստը ապահովել վկաների ներկայությամբ:

Հանրային թղթակից` Անահիտ Ալեքսանյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել