Ավտոլվացման կետից կատարված գողությունը բացահայտվել է

Մարտի 3-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր դիմել 46-ամյա մի տղամարդ և հայտնել, որ մարտի 2-ի ժամը 21.00-ից մինչև մարտի 3-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող, իրեն պատկանող ավտոլվացման կետի աշխատակիցն իր մոտ եղած բանալիով դուռը բացելով՝ ավտոլվացման կետից գողացել է ավտոլվացման սարք, հսկիչ դրամարկղային 2 մեքենա, «ԴՎԴ» նվագարկիչ և հեռուստացույց` պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:

Մարտի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության ծառայողներն այդ գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 1981 թ. ծնված Կարլեն Խ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության փոխանցմամբ` նախաքննությունը շարունակվում է:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել