Հայրը ծնողական իրավունքներից չի զրկվի

Աշխեն Մանգոյանը, ներկայացուցչի միջոցով դիմելով դատարան, հայտնել է, որ պատասխանողը հայցվորի նախկին ամուսինն է և հանդիսանում է Սամուել և Լաուրա Համբարձումի Մանգոյանների հայրը, վերջինը չարամտորեն խուսափել է իր ծնողական պարտականությունները կատարելուց` նաև ալիմենտ վճարելուց, ավելին, 2 անգամ դատապարտված լինելով, երեխաների ներկայությամբ բռնաբարելով հայցվորին, իր հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն է գործել նրանց վրա:

Նկատի ունենալով վերը նշվածը՝ խնդրել է դատարանին Համբարձում Ղուկեյանին զրկել Սամուել Համբարձումի Մանգոյանի նկատմամբ ունեցած ծնողական իրավունքից:

Պատասխանող Համբարձում Ղուկեյանը դատական նիստին ներկա չի եղել, սակայն գրավոր առարկել է հայցի դեմ՝ ներկայացնելով հակընդդեմ հայց ընդդեմ Աշխեն Մանգոյանի, երրորդ անձ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի` երեխաներին տեսակցելու և տեսակցության կարգ սահմանելու պահանջով՝ հայտնելով դատարանին, որ գտնվելով անազատության մեջ, հայցվորը խախտելով իր ծնողական իրավունքները, խոչընդոտում է իրեն տեսակցել իր երեխաներին:

Դատարանը, լսելով հայցվորի ներկայացուցչին, ուսումնասիրելով քաղ.գործի նյութերը, ինչպես նաև հաշվի առնելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, պարզեց, որ պատասխանողը գտնվում է անազատության մեջ և լինելով դատապարտյալ՝ երեխաների խնամքով և դաստիրակությամբ զբաղվելու սահմանափակ հնարավորության պայմաններում, երեխաների նկատմամբ որևէ հակաօրինական վարքագիծ չի դրսևորել:

Հայցը մերժվեց, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվեց:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել