Կրկին վիճաբանություն բանակում

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռազմիկ Խ.-ի և Նարեկ Ա.-ի:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելով, խախտել են ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 16-րդ հոդվածներով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, վիճաբանել են իրար հետ, որի ընթացքում Նարեկ Ա.-ն մեկ անգամ ապտակել է Ռազմիկ Խ.-ին, իսկ Ռազմիկ Խ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելու միջոցով ծեծի է ենթարկել Նարեկ Ա.-ին:

Վերջիններիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել