«Սաղմնավորված, սակայն դեռ չծնված կամ անչափահաս ժառանգի շահերի պաշտպանությունը ժառանգությունը բաժանելիս». պարզաբանում է նոտարը

– Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:

Նշենք, որ սաղմնավորված, սակայն դեռ չծնված ժառանգի առկայության դեպքում ժառանգության բաժանումը կարող է կատարվել միայն նրա ծնվելուց հետո:

Անչափահասների շահերի պաշտպանության նպատակով ժառանգության բաժանման վերաբերյալ համաձայնությունը կազմելուն կամ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ գործի դատաքննությանը պետք է մասնակցի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը:

Կենտրոն տարածքի նոտար
Մարինե Մանուկյան

«Պարզաբանում է նոտարը» խորագիրը՝ Իրավաբան.net-ի և ՀՀ նոտարական պալատի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավական իրազեկության մակարդակը:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել