Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում

Ոստիկանության պարտականությունները բազմաթիվ են` մարդու անվտանգությունն ապահովելիս և նրա իրավունքներն ու ազատությունները պաշտպանելիս, հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս, հասարակական կարգը պահպանելիս և այլն: Այժմ խոսենք ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Ոստիկանության լիազորությունների մասին:

Մասնավորապես` ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ոստիկանությունը պարտավոր է`

1) իրականացնել պետական վերահսկողություն`
ա) ճանապարհային երթևեկության կանոնների և տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ,
բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի և կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ.
2) կարգավորել ճանապարհային երթևեկությունը.
3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել տրանսպորտային միջոցների ուղեկցում.
4) իր իրավասության սահմաններում իրականացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների պետական հաշվառում.
5) ընդունել վարորդական վկայական ստանալու քննություններ և տալ տրանսպորտային միջոցներ վարելու ազգային վկայականներ.
6) տալ տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վկայականներ.
7) իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների և ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել