Սամվելի կրծքավանդակին դանակով հարվածներ հասցրած երիտասարդը կալանավորվել է

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ս.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Երևան քաղաքի Խորենացի փող. թիվ 6 շենքի բակում սպանելու դիտավորությամբ մոտը եղած դանակով հարվածներ է հասցրել Սամվել Պ.-ի կրծքավանդակի հատվածում` վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:

Համաձայն նույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի` սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել