Ուրիշի ընկերուհու նկատմամբ վատ արտահայտվելու հետևանքները

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանք Գրիգոր Տ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 15 շենքի մոտ Աննա Զարգարյանի վերաբերյալ վատ արտահայտվելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս ընկեր Ն. Նաջարյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել Ն.Նաջարյանի գլխին, ինչի արդյունքում Ն.Նաջարյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Գրիգորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել