Ֆրանսիացիները միմյանց պանի՞ր են կտակում

Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը:

Մահվան դեպքում գույքը կարող է տնօրինվել միայն կտակի միջոցով:

Կտակ կարող է անել գործունակ քաղաքացին:

Կտակը պետք է արվի անձամբ: Ներկայացուցչի միջոցով կտակ անել չի թույլատրվում:

Կտակը կարող է պարունակել միայն մեկ անձի կարգադրություններ:

Երկու և ավելի անձանց կողմից կտակ անել չի թույլատրվում:

Կտակը միակողմանի գործարք է, որի վավերությունը որոշվում է ժառանգությունը բացվելու պահին:

. Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:

Թեև օրենքը չի սահմանափակում անձի իրավունքը` թույլատրելով ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, բայց և այնպես Հայաստանում դժվար հանդիպենք մի իրավիճակի, երբ կտակարարը որևէ մեկին կտակի պանիր:

Եթե Հայաստանում սա ծիծաղ կարող է առաջացնել, ապա Ֆրանսիայում սովորական երևույթ է. ֆրանսիացիները շատ հաճախ են միմյանց պանիր կտակում:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել