Ինչպե՞ս են ՀՀ նախագահի թեկնածուները պատկերացնում Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի

Նախընտրական քարոզարշավին ընդառաջ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (կազմակերպության կայք՝ www.ayla.am)՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրի (ծրագրի կայք՝ www.aac.am) շրջանակներում, հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ:

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի բաղկացուցիչ հանդիսացող համակարգային և ընթացակարգային բարեփոխումների քաղաքականությունը ներկայումս իրականացվում է այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են հաղորդում տվող անձանց պաշտպանության ու խրախուսման օրենսդրական կարգավորումը, կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված անկախ մարմնի ստեղծումը, ապօրինի հարստացման քրեականացումը:

Հաշվի առնելով կառույցի կողմից ընդունված ռազմավարական նշանակություն ունեցող նված ուղղությունները, ինչպես նաև, հիմք ընդունելով որպես նախագահի թեկնածուներ՝ ներկայացված նախընտրական ծրագրի դրույթները, և ընտրվելու դեպքում դրանով սահմանված հինգ տարվա տեսլականը, Կազմակերպությունը ցանկացել է տեղեկանալ, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկելու Հայաստանում կոռուպցիան նվազագույնին հասցնելու ուղղությամբ:

Կառույցի կողմից ՀՀ նախագահի թեկնածուներին արվել են հետևյալ հարցադրումները. ընտրվելու դեպքում՝

1. ի՞նչ գործողություններ եք նախատեսում իրականացնել երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար.

2. որո՞նք են Ձեր համար կոռուպցիայի տեսանկյունից խոցելի ոլորտներ, որոնք առաջնահերթության կարիք են զգում կոռուպցիայից ձերբազատելու համար.

3. արդյո՞ք նախատեսվում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված անկախ մարմին, և ի՞նչ կարգով.

4. իրատեսակա՞ն եք համարում պաշտոնավարման առաջիկա 5 տարիների ընթացքում ապօրինի հարստացման քրեականացումը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցած «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» և «Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին» ՀՀ օրենքների ընդունումը.

5. կոռուպցիոն հանցագործութունների համար քրեական պատիժը նախատեսու՞մ եք խստացնել` այն դասելով ծանր հանցագործությունների թվին.

6. որպես կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ գործիք՝ հաղորդում տվող անձանց պաշտպանության ու խրախուսման համար ինչպիսի՞ մեխանիզմներ եք նախատեսում իրագործել:

Կազմակերպությունը հայտնում է, որ սույն հարցադրումների վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուների դիրքորոշումները, մինչև սույն թվականի փետրվարի 16-ը ներառյալ, ստանալու դեպքում, ինչպես նախապես տեղեկացվել է թեկնածուներին, կհրապարակվեն Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող www.iravaban.net կայքում:

Այս պահից սկսված՝ մինչև փետրվարի 16-ը ներառյալ, www.iravaban.net կայքում կհրապարակվեն ՀՀ նախագահի թեկնածուների դիրքորոշումները: Վերջիններս կրապարակվեն կազմակերպության կողմից ըստ ստացման հաջորդականության:

Հիշեցնում ենք, որ ՀՀ նախագահի այն թեկնածուները կամ նրանց նախընտրական շտաբների պատասխանատուները, ովքեր դեռևս չեն պատասխանել, կարող են դրանք ուղարկել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակ, Նալբանդյան 7, գրասենյակ 2 հասցեով, կամ՝ [email protected] էլեկտրոնային հասցին:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիր

Լուսանկարը՝ armenianow.com կայքից

Աղբյուրը՝ Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել