Ինչո՞ւ է լքել զորամասը՝ չկատարելով սուրհանդակի իր պարտականությունները

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Նարեկ Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծառայության մեջ գտնվելով ՀՀ ՊՆ X զորամասում որպես 1-ին գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի վարորդ-էլեկտրիկ, կոչումով շարքային, սահմանված կարգով ընդունված լինելով վերակարգում զորամասի սուրհանդակի պարտականությունների կատարման վերաբերյալ, պարտավոր լինելով գտնել զորամասի շտաբում և կատարել որպեսսուրհանդակի իր պարտականությունները, հրաժարվել է վերակարգի զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ`զորամասի տարածքն ինքնակամ թողնելով:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել