Վերաքննիչ քրեական դատարանում 2012 թվականին ստացվել է 2557 վերաքննիչ բողոք

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2012 թվականի ընթացքում ստացվել է 2557 վերաքննիչ բողոք 2245 դատական ակտի դեմ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնել են ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունից:

Բերված բողոքներից 1556-ով բողոքարկվել է քրեական գործերով կայացված գործն ըստ էության լուծող 1300 դատական ակտ, իսկ մնացած` 1001-ով բողոքարկվել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին և դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 945 դատական ակտ:

Քրեական գործերով բողոքարկված 1300 դատական ակտերով վերաքննիչ վարույթն ավարտվել է 1198-ով, այդ թվում 979 դատական ակտ թողնվել է անփոփոխ, 219-ը բեկանվել է: Բեկանված 219 ակտերից 16-ով գործն ուղարկվել է ստորադաս դատարան` նոր քննության, 203-ով ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխվել կամ կայացվել է գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին և դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերվող դատական ակտերի դեմ բերված 1001 բողոքներից բավարարվել է 73-ը, մերժվել` 798-ը, 55-ը թողնվել է առանց քննության, 31-ով վերաքննիչ վարույթը կարճվել է, իսկ 44-ը` 2012 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ եղել են անավարտ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել