Ի˚նչ պատիժ է նախատեսված ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելու համար

Գետերում, լճերում, ջրամբարներում և ջրի այլ աղբյուրներում ձկան, գազանների, ինչպես նաև ջրային այլ որսով զբաղվելն առանց թույլտվության, կամ արգելված ժամանակ, կամ չթույլատրված վայրերում, կամ չթույլատրված գործիքներով, եղանակներով ու ձևերով, եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը, առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից` 50.000-ից, մինչև հարյուրապատիկի` 100.000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից` 100.000-ից, մինչև երկուհարյուրապատիկի` 200.000-ի չափով` որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել