Փեսայի ռիսկը. Հայկը հարվածել է իր զոքանչ Սվետլանային

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հայկ Մ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ.-ի նոյեմբերի 11-ին` ժամը 22-ի սահմաններում, Երևան քաղաքի Սվաճյան 56 շենքի 12 բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ մոր` Սվետլանա Ս.-ի հետ, որի ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրան ու դիտավորությամբ նրան պատճառել է թեթև մարմնական վնասվածնքներ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել