Ո՞ւմ է շնորհվում Անանիա Շիրակացու մեդալը

Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է տնտեսության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության և տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի և հայտնագործությունների համար:

Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվում են տնտեսության և բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները:

Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից:

Անանիա Շիրակացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում` Մխիթար Հերացու մեդալից հետո:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել