6 կին ենթարկվել է քրեական պատասխանատվության թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

2012թ. ընթացքում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1138 դեպք նախորդ տարվա 1525 դեպքի դիմաց, կամ դեպքերը նվազել են 386-ով կամ 25%-ով։ Նվազել է նաև իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ 31.5 տոկոսով, կամ 239 դեպքով (2011թ.՝ 754, 2012թ. 515 դեպք)։ Առգրավվել է 23 կգ 440 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ (2011թ.՝ 128 կգ)։

Այս մասին գրված է 2012թ.-ի հանցավորության վիճակի եւ դատախազական մարմինների կատարած աշխատանքների մասին դատախազության տեղեկանքում:

2012թ. ընթացքում քրեական պատասխանատվության է ենթարկվել 686 անձ, որից 26-ը՝ կին, 5-ը՝ անչափահաս, 18-ը՝ այլ երկրների քաղաքացիներ։ Քրեական պատասխանատվության ենթարկված 686 անձանցից 180-ը մեղադրվել են թմրամիջոցների իրացման համար։

Այս գործերով արդարացման դատավճիռներ չեն կայացվել։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել