Կոռուպցիա՞ քաղաքապետարանում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Կ.Միքայելյանի և Գ.Դանիելյանի:

Կ.Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչությունում որպես գլխավոր մասնագետ, միաժամանակ լինելով Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների արդիականացման ծրագրի աշխատանքային հանձնաժողովի և վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անդամ, այսինքն հանդիսանալով պաշտոնատար անձ, 2007թ. գարնանը և ամռանը, Երևան քաղաքի Արգիշտի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի մոտ, անձամբ, Երևան քաղաքի Արաբկիր համայնքի աշխատակազմի առևտրի, սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գագիկ Դանիելյանի միջոցով, Լարիսա Իսպիրյանից ստացել Է խոշոր չափերի՝ 971.604 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ և 2000 ԱՄՆ դոլար գումար կաշառք՝ անհատ ձեռներեց Լարիսա Իսպիրյանի օգտին, հանձնաժողովների կազմում իրեն վերապահված լազորությունների շրջանակներում իր պաշտոնեական դիքն օգտագործելով` Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 շենքի դիմաց տեղադրված, Լարիսա Իսպիրյանին պատկանող մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու գործընթացներին և քաղաքապետի կողմից հիշյալ տաղավարն արդիականացնելու վերաբերյալ որոշման րնդունմանը նպաստելու համար։

Գ.Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անհատ ձեռներեց Լարիսա Իսպիրյանին պատկանող վերը նշված տաղավարը Երևանի խորհրդի որոշմամբ հաստատված Երևան քաղաքում գործող առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների արդիականացման 2006–2008թթ. ծրագրի իրականացման շրջանակներում արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու և տաղավարն օրինականացնելու համար 2007թ. գարնանը և ամռանը առաջարկելու եղանակով դրդել է Լարիսա Իսպիրյանին որպես կաշառք խոշոր չափերի՝ 971.604 ՀՀ դրամին համարժեք 2.800 ԱՄՆ դոլար գումար տալ իր ծանոթ՝ Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ, միաժամանակ Երևանի խորհրդի որոշմամբ ստեղծված աշխատանքային հաձնաժողովի անդամ, պաշտոնատար անձ հանդիսացող Կ. Միքայելյանին։

Մեղադրյալների նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել