Սարսափելի նոկաուտ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Գ. Կանեցյանի:
Բանն այն է, որ Գ.Կանեցյանը 2012թ. օգոստոսի 28-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում կենցաղային հարցով վիճաբանել է Ռ. Մնացականյանի հետ, բռունցքով հարվածել գլխին` ձախ քունքային շրջանին, որի հետևանքով վերջինիս պատճառել է առողջության ծանր վնաս` ձախ աչքի տեսողության ֆունկցիայի կորուստ:

Գ.Կ.-ն ՀՀ քաղաքացի է, միջնակարգ կրթությամբ, չի աշխատում, նախկինում չդատված: Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել