Ե՞րբ է գործատուն պարտավորված լինում վճարել միջին աշխատավարձի մինչև տասներկուապատիկը

Իրազեկ քաղաքացի նախագծի 198-րդ տեսանյութի խորագիրն է՝ Ե՞րբ է գործատուն պարտավորված լինում վճարել միջին աշխատավարձի մինչև տասներկուապատիկը, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանը:  Տնտեuական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի եւ աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարելու հատուցում` միջին աշխատավարձի ոչ պակաu, քան կրկնապատիկի, բայց ոչ ավելի, քան տաuներկուապատիկի չափով, մինչեւ դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելը: Այu դեպքում դատարանի վճիռն oրինական ուժի մեջ մտնելու oրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել