Ե՞րբ է հարկադիր կատարողը պարտավոր կասեցնել կատարողական վարույթը

Հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե`

    • պարտապանը ճանաչվել է անգործունակ.
    • պարտապանը զինված ուժերի և այլ զորքերի կազմում մասնակցում է մարտական գործողությունների, կամ առկա է նմանատիպ պայմաններում գտնվող պահանջատիրոջ խնդրանքը.
    • դատարանը գործ է հարուցել պարտապանին սնանկ ճանաչելու մասին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պարտապան բանկին անվճարունակ է ճանաչել.
    • հայց է ներկայացվել դատարան այն գույքն արգելանքից հանելու մասին, որի վրա բռնագանձում է տարածվել կատարողական թերթով.
    • դատարանը որոշում է կայացրել կատարողական վարույթը կասեցնելու մասին.
    • առկա է հաշտության համաձայնություն կնքելու մասին կողմերի դիմումը:
    • եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը:

 

 

Եթե բռնագանձում է տարածվել մեկից ավելի գույքի նկատմամբ, ապա գույքն արգելանքից հանելու մասին դատարան հայց ներկայացվելու դեպքում կատարողական վարույթը կասեցվում է այդ գույքի վրա բռնագանձում տարածելու մասով:

 

Հարկադիր կատարողը չի կասեցնում կատարողական վարույթը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել