Անփութության հետևանքով մարդ է էլեկտրահարվել

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Խաչիկ Ս.-ի, Գառնիկ Պ.-ի, Աշոտ Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:

 

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ աշխատելով Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ում և Հաջառհար շին ՍՊԸ-ում իրենց աշխատանքային անվտանգության կանոնները չպահպանելու և անփութության հետևանքով Սամվել Ս.-ը էլեկտրահարվել է և նրան անզգուշությամբ պատճառվել է մահ:

 

Գործով երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով, սիկ գործում իրեղեն ապացույց է ճանաչվել աքցանը:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Արագածոտնի մարզի դատախազության կողմից:

 

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի՝

 

1. Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 200-ապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել