Փետրվարի 11-ից Երևանում կգործարկվեն նոր արագաչափեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես. 2013 թ. փետրվարի 11-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Ավետիսյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Արմենակյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Զաքյան փողոց-Խորենացի փողոց, Լենինգրադյան փողոց-Սեբաստիա փողոց, Աբովյան փողոց-Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Կորյունի փողոց և Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց խաչմերուկներում, ինչպես նաև «Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 13.9 և 14.0 կմ հատվածում (Պտղունք գյուղի տարածք)` Երևան քաղաքից դեպի Արմավիր քաղաք և Արմավիր քաղաքից դեպի Երևան քաղաք ուղղությունների վրա (երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) ու Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում (երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է) նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: 

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել