Աջ անրակի հատվածում ստացված հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը

Iravaban.net-ի լրագրողին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնեցին, որ աջ անրակի հատվածում ստացված հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

 

Այժմ բժիշկները պատրաստվում են վիրահատել Պարույր Հայրիկյանին: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

 

 

Դեպքը տեղ է ունեցել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում՝ Տպագրիչների թիվ 9 շենքի հարևանությամբ:

 

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել