Պահատվությունը հյուրանոցում

Հյուրանոցը` որպես պահառու, պատասխանատվություն է կրում կենվորի գույքի, բացառությամբ նրա դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար:

 

Նշենք, որ անգամ հյուրանոցի համաձայնությունը կենվորի հետ այս պատասխանատվությունը բացառելու մասին առոչինչ է:

 

Հյուրանոց մուտք եղած է համարվում հյուրանոցի աշխատակիցներին վստահված կամ հյուրանոցային համարում կամ դրա համար նախատեսված վայրում տեղադրված գույքը:

 

Հյուրանոցը կենվորի դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստի համար պատասխանատվություն է կրում այն դեպքում, երբ դրանք հյուրանոցի կողմից ի պահ են ընդունվել կամ կենվորի կողմից տեղադրվել են հյուրանոցի կողմից նրան տրամադրված անհատական պահատեղում` անկախ այդ պահատեղի (կենվորի համարում, թե հյուրանոցի մեկ այլ տարածքում) գտնվելու հանգամանքից: Հյուրանոցն ազատվում է նման պահատեղի պարունակության պահպանվածության խախտման համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ առանց կենվորի գիտության անհնարին էր որևէ մեկի մոտենալն անհատական պահատեղին կամ դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետևանքով:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել