Ջրավազանում հայտնաբերված դիակի առեղծվածը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայր՝ Աբովյան) վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Չոբանյանի, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. նոյեմբերի 6-ին` ժամը 21-00-ի սահմաններում, իրենց տանը վիճաբանության մեջ է մտել իր քրոջ ամուսնու՝ Հ. Նաղդալյանի հետ, քրոջը՝ Լ.Նաղդալյանին ծեծի ենթարկելու և նվաստացնելու կապակցությամբ: 

 

 

Այնուհետև պարզաբանումներ կատարելու համար Հ.Նաղդալյանի հետ, գործով չպարզված տաքսի ավտոմեքենայով, ժամը 23:00-ի սահմաններում գնացել է Կոտայքի մարզի Նոր֊ Հաճն քաղաքի Պարգևաշեն թաղամասով անցնող ջրատարի մոտ, որտեղ շարունակել են վիճաբանությունը, որի ընթացքում Ա.Չոբանյանը գրպանում պահվող դանակով Հ.Նաղդալյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և ձախ բազկին, պատճառել թափանցող բնույթի վերք՝ թոքահյուսվածքի վնասումով, որից հետո նրան հրել և գցել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարը, իսկ 22.03.2012թ. Հ.Նաղդալյանի դին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ճնշման ջրավազանում:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել