Նորություններ

Քրեական գործ հարուցելու համար արդյո՞ք պետք է անձամբ ներկայացնել հաղորդումը

Քրեական գործ հարուցելու համար արդյոք պետք է անձամբ ներկայացնել հաղորդում:

 

Հարգելի° ընթերցող,

 

Քաղաքացուն հետաքրքրող հարցի կապակցությամբ փորձենք վերլուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները: Այսպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմանում է, որ եթե կան քրեական գործ հարուցելու առիթներ և հիմքեր, ապա դատախազը, քննիչը, հետաքնության մարմինը, իրենց իրավասության սահմաններում պարտավոր են գործ հարուցել: Իսկ որո՞նք են այդ հիմքերը և առիթները, որոնց հիման վրա կարելի է գործ հարուցել: Այդպիսիք նկարող են լինել հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին,ինչպես նաևհանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները, հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը`  իրենց լիազորություններն իրականացնելիս:

Փաստորեն հանցագործության մասին հաղորդում կարող են ներկայացնել նաև ֆիզիկական անձինք` քաղաքացիները, անձամբ և առանց որևէ մարմնի միջնորդության: Այս հաղորդումները կարող են ներկայացվել ինչպես գրավոր, անպես էլ բանավոր: Բանավոր հաղորդումները ներառվում են քննչական գործողության կամ դատական նիստի արձանագրության մեջ: Գրավորի դեպքում կազմվում է առանձին արձանագրություն: Հաղորդումը ներկայացվում է առաջին դեմքով: Եթե լրացել է հաղորդում տվող անձի 16 տարին, ապա նա նախազգուշացվում է սուտ մատնության համար պատասխանատվության մասին, ինչը հաստատվում է վերջինիս ստորագրությամբ: Արձանագրությունը ստորագրվում է հաղորդում տվողի և այն ընդունող պաշտոնատար անձի կողմից: Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ, ինչպես նաև մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու հիմք չէ: Ուստի հաշվի առնելով վերոգրյալը, և պատասխանելով քաղաքացու հարցին, նշենք որ վերջինս իր անունից կարող է հաղորդում ներկայացնել, որը կքննարկվի և արդյունքում կկայացվի որոշում քրեական գործ հարուցելու կամ գործի հարուցումը մերժելու մասին:

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել