Ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայողների ուսման ծախսերի փոխհատուցումը

Իրազեկ քաղաքացի նախագծի 165-րդ տեսանյութի խորագիրն է Ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայողների ուսման ծախսերի փոխհատուցումը, փորձագետը՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում զինծառայողը զեկուցագիր է ներկայացնում իր ծառայության վայրի զորամասի հրամանատարին (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին), որում նշվում են զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառը և ուսման ծախսերը փոխհատուցելու պատրաստակամությունը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել