«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահածոյացված կարմիր պղպեղի մեջ հայտնաբերել են սուբոտեքսանման դեղահաբեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հունվարի 8-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Հ.-ին այցելած քաղաքացի Վ. Մ.-ի հանձնուքի ստուգմամբ պահածոյացված կարմիր պղպեղի մեջ հայտնաբերել և առգրավել են սուբոտեքսանման դեղահաբի վեց ու կես կտոր: Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Լուսանկարը` moj.am-ի 
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել