Հովհաննեսը Գայանեին ամուսնության նպատակով առևանգելու մտադրության համար դատարարտվել է ազատազրկման

Այսօր` հունվարի 8-ին, Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Հովհաննես Աղաբաբայանի պաշտպան Կարինե Խաչատրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Հովհաննես Աղաբաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձին`նրա կամքին հակառակ, բնական միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու և բնակության վայրից այլ վայր տեղափոխելու դիտավորությամբ`Գայանե Այվազյանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրմամբ և դրա սպառնալիքով ամուսնության նպատակով փորձել է առևանգել վերջինին, սակայն իր կամքից անկախ հանգանանքերով հանցանքն ավարտին չի հասցրել:

Երևանի քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վ. Ռշտունու, վճռել է Հովհաննես Աղաբաբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ է նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով:

 Այսօրվա դատական նիստին ներկայացել էին մեղադրող Ռաֆիկ Ասլանյանը, տուժող Գայանե Ավագյանը, ամբաստանյալ Հովհաննես Աղաբաբյանը և պաշտպանը Կարինե Խաչատրյանը:

 Դատարանը, ստուգելով կողմերի ինքնությունը, անցավ առաջին ատյանի դատարանի դատավճռի հրապարակմանը, ապա վերաքննիչ բողոքը հիմնավորելու համար հանդես եկավ ամբաստանյալի պաշտպան Կարինե Խաչատրյանը: Պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն պատժի մասով: Նա իր վերաքննիչ բողոքը հիմնավորում է նրանով, որ դատարանը հաշվի չի առել ամբաստանյալի անձը, բնութագրվող դրական տվյալները, այն, որ ամբաստանյալը խոստովանել է իր մեղքը և զղջացել է կատարածի համար: Պաշտպանի կարծիքով դատարանը մի շարք մեղմացնող հանգամանքեր հաշվի չի առել, որը հանգեցրել է նյութական և դատավարական նորմերի խախտմանը:

Ամբաստանյալն իր խոսքում նշեց, որ ինքը հանցագործ չէ և դատարանից խնդրեց, որ իր նկատմամբ կիրառվի քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այսինքն` պատիժը պայմանական չկիրառել և նշանակել փորձաշրջան:

Մեղադրողը վերաքննիչ բողոքի վերաբերյալ ներկայացրեց առարկություն, համաձայն որի` առաջին ատյանի դատավճիռն օրինական և հիմնավորված է, դատարանը հաշվի է առել մի շարք մեղմացնող հանգամանքները: Նա դատարանից խնդրեց պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել:

Դատարանը, ավարտելով դատաքննությունը, հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Խորհրդակցական սենյակից վերադառնալով` դատարանը հրապարակեց որոշման եզրափակից մասը: Դատարանը որոշեց ամբաստանյալի պաշտպան Կ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժել:

Հանրային թղթակից` Արա Ղարագյոզյան

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել