Մեղադրվում է քրոջը սպանելու մեջ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոման Հովհաննիսյանի (նախկինում 2 անգամ դատված, դատվածությունները մարված):

 

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 29-ին, ժամը 16:00-ի սահմաններում իրենց Երևանի Նոր Խարբերդ թաղամասի 20-րդ փողոցի 18 տան հյուրասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն տանը բնակվող քրոջ՝ Մարգարիտ Հովհաննիսյանի հետ և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրենց տան խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:

 

Գործով որպես իրեղեն ապացույցներ են հանդիսանում դեպքի վայրից վերցված կողպեքը՝ 1 փաթեթ, Մարգարիտ Հովհաննիսյանի մազի նմուշները՝ 1 փաթեթ, Մ. Հովհաննիսյանի աջ և ձախ ձեռքերի եղունգները՝ 2 փաթեթ, իրեղեն ապացույցներ ճանաչված մեկ հատ խոհանոցային դանակը՝ 1 փաթեթ, թափանցիկ դակտոժապավենները, որոնցով վերցվել են Մ. Հովհաննիսյանի աջ և ձախ ձեռքերի մազանման օբյեկտները՝ 2 փաթեթ, բամբակե խծուծը, որով վերցվել է Մ. Հովհաննիսյանի դիակի շուրջ առկա արնանման նյութի հետքը՝ 1 փաթեթ, հանցանքը կատարելու պահին Ռ. Հովհաննիսյանի հագին եղած հագուստները՝ 1 փաթեթ, Մ. Հովհաննիսյանի դիակին եղած հագուստները՝ 1 փաթեթ, ընդհանուրը՝ 10 փաթեթ:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել