Կին զինծառայողների հղիության, ծննդաբերության և երեխայի համար տրվող արձակուրդը

Ինչպես գիտենք, կին աշխատողները հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար ստանում են արձակուրդ:

 

Կին զինծառայողների հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար ևս տրվում է արձակուրդ:

 

Հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում դրամական և նյութական բավարարումները պահպանվում են: Դրանից առաջ ծննդաբերության ընթացքում դրամական և նյութական բավարարումները պահպանվում են: Դրանից կամ անմիջապես հետո կին զինծառայողին. իր դիմումի համաձայն, տրվում է հերթական տարեկան արձակուրդ:

 

«Մինչև երեխայի երկու տարին լրանալը, կին զինծառայողին, իր ցանկությամբ, տրվում է արձակուրդ: Այդ ժամկետում կին զինծառայողին տրվում է երեխայի խնամքի համար նախատեսված նպաստ`ՀՀ կառավարության սահմանված չափով և կարգով»-, այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:

 

Իրավաբանի փոխանցմամբ` կին զինծառայողի դիմումի հիման վրա, երեխայի երկու տարեկան դառնալուց հետո, նրան տրվում է լրացուցիչ անվճար արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը, որը նա կարող է օգտագործել լրիվ կամ մաս-մաս: Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի համար արձակուրդը հաշվարկվում է կին զինծառայողի անընդհատ ծառայության ստաժում՝ պաշտոնային դրույքաչափը սահմանելու, երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու, միանվագ դրամական պարգևատրման, կենսաթոշակ հաշվարկելու և զինվորական կոչում շնորհելու համար:

 

Երեխայի խնամքի համար տրված արձակուրդի ընթացքում կին զինծառայողի ծառայության տեղն ու պաշտոնը պահպանվում է:

 

Հղիության և ծննդաբերության տարում կին զինծառայողին հերթական արձակուրդ տրվում է ընթացիկ տարվա արձակուրդի տևողությամբ, երեխայի խնամքի համար արձակուրդն ավարտվելու տարում՝ ավարտվելու օրվանից համամասնաբար մինչև օրացուցային տարվա ավարտը՝ ծառայության յուրաքանչյուր լրիվ ամսվա դիմաց երկու և կես օր հաշվարկով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել