Նորություններ

«Արտերկրի իրավաբանական դպրոցները» հատուկ նախագիծ. Կենտրոնական եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Իրավաբան.net-ը շարունակում է «Արտերկրի իրավունքի դպրոցները» հատուկ նախագիծը: Շարքի վեցերորդ հոդվածը նվիրված է Կենտրոնական եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետին:

Եվրոպայի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկում` Բուդապեշտում, գտնվող այս ոչ այնքան հին համալսարանը արդեն իսկ հասցրել է մեծ համբավ ձեռք բերել և գոհացնել իր շրջանավարտներին: ԱՄՆ-ում հավատարմագրված այս համալսարանի ամենագրավիչ ասպեկտներից մեկը իր միջազգային միջավայրն է, որը ապահովում են աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած ուսանողները: Կենտրոնական եվրոպական համալսարանի ուշադրության կենտրոնում են 21-րդ դարի հիմնական խնդիրները` սկսած կլիմայի փոփոխություններից ընդհուպ մինչև ժողովրդավարական կառավարման խնդիրները: Համալսարանը գիտական աստիճաններ է տրամադրում սոցիալական, հումանիտար, իրավաբանական, հանրային, բիզնեսի կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության և մաթեմատիկայի ոլորտներում:

Այլ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ

Կենտրոնական եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը յուրաքանչյուր տարի ընդունում է մոտ 120 ուսանողների աշխարհի ավելի քան 30 երկրներից: Դասախոսական կազմը համալրված է աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի դասախոսներով: Այստեղ սովորող ուսանողները ունեն հնարավորություն միջազգային փորձ ձեռք բերել այլ երկրներում. լավագույն ուսանողները կարող են մի քանի ամիս անցկացնել գործընկեր համալսարաններից որևէ մեկում իրենց մագիստրոսական թեզի համար հետազոտութուններ կատարելու նպատակով: Ուսանողները կարող են մասնակցել նաև Վիլեմ Ս. Վիսի անվան և Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթներին: Համալսարանը նաև դրամաշնորհներ է տրամադրում կարճաժամկետ հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: Համալսարանը նաև կրթաթոշակ ստանալու հնարավորություն է ընձեռնում համալսարան դիմած լավագույն ուսանողներին: Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում գործում են հետևյալ մագիստրոսական ծրագրերը` Համեմատական սահմանադրական իրավունք, Մարդու իրավունքներ, Միջազգային գործարարական իրավունք, Իրավունք և տնտեսագիտություն:

Այլ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:

Կենտրոնական եվրոպական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ դիմելու համար անհրաժեշտ նախապայմաններն են անգլերենի գերազանց իմացությունը և յուրաքանչյուր ծրագրի կողմից ներկայացված ակադեմիական պահանջները, որոնց թվում կարող են լինել  LSAT-ի արդյունքները (իրավաբանական դպրոցի ընդունելության պաշտոնական թեստ), հարցազրույցներ, ակադեմիական էսսեյներ և այլն:

Կարդացեք շարքի նաև մյուս հոդվածները՝

Սորբոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Դելլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Հարվարդի իրավաբանական ֆակուլտետ

Գենտի իրավաբանական ֆակուլտետ

Օքսֆորդի իրավաբանական ֆակուլտետ

 

 Նվարդ Լոռյան

Զարուհի Հարությունյան

Լուսանկարները՝  Նվարդ Լոռյանի

Աղբյուրը՝ Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել