Հաշտության համաձայնությունը վճռի հարկադիր կատարման ընթացքում

Իրազեկ քաղաքացի նախագծի 159-րդ տեսանյութի խորագիրն է՝ Հաշտության համաձայնությունը վճռի հարկադիր կատարման ընթացքում, փորձագետը՝ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:Հաշտության համաձայնությունը կնքվում է գրավոր` իրենց կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, այն ներկայացվում է հարկադիր կատարողին: Հարկադիր կատարողը, ստանալով կողմերի հաշտության համաձայնությունը, պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և անհապաղ դիմել կատարողական թերթ տված դատարան:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել