Երբ հարևանը խախտում է Ձեր հանգիստը

Իրազեկ քաղաքացի նախագծի 156-րդ տեսանյութի խորագիրն է՝ Երբ հարևանը խախտում է ձեր հանգիստը, փորձագետը՝ ՀԵԻԱ անդամ, փաստաբան Սոնա Հարությունյանը: Մեր իրականությունում քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ թե տանը, թե աշխատավայրում օրվա ցանկացած ժամի հարևանների կողմից մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը մեզ անհանգստություն և անհարմարություն են պատճառում: Նման իրավիճակներում պատասխանատվություն կարող է առաջանալ միայն այն ժամանակ, եթե այդ գործողությունները կատարվել են գիշերային ժամանակ՝ ժամը 23.00-ից մինչև 7.00-ն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել