Կարո՞ղ են օտարերկրյա քաղաքացիները հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք

Իրազեկ քաղաքացի նախագծի 150-րդ տեսանյութի խորագիրն է՝ Կարո՞ղ են օտարերկրյա քաղաքացիները հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք, փորձագետը՝ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք: Նրանք կարող են լինել միայն հողի օգտագործողներ: Բացառություն են կազմում միայն Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել