Ինչպե՞ս է վերականգնվում անձի պատիվն ու արժանապատվությունը

Եթե անձի վերաբերյալ տարածվել է այնպիսի տեղեկություն, որով ոտնահարվել է վերջինիս պատիվը կամ գործարար համբավը, ապա տվյալ անձը իրավունք է ձեռք բերում պատշտպանելու իր ոտնահարված իրավունքները:

 

Այսպես. համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

 

Իսկ եթե անձը, ում իրավունքները խախտվել են, մահացել է:

 

Քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է նաև նրա մահից հետո:

 

Եթե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել