Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակները ոչնչացնելը

Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակները, նրանց բնակատեղերը, ձվադրման վայրերը և ձվերը, միգրացիոն ուղիները, բները և այլ շինվածքները ոչնչացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք կարող են առաջացնել կամ առաջացրել են այդպիսի կենդանիների անկում, թվակազմի կրճատում կամ բնակության միգրացիայի խախտում, կամ էլ բացառիկ դեպքերում թույլատրված որսի պայմանների խախտմամբ դրանք որսալը` առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Մասնավորապես` սահմանված է տուգանք` քաղաքացիների նկատմամբ` 80 000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 150 000 դրամի չափով` խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել