Դատապարտյալին այցելած եղբոր մոտից առգրավել են «SUBUTEX» տեսակի դեղահաբի 5 կտոր և 9 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված

Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Կ. Մ.-ին այցելած եղբորը, ում մոտից հայտնաբերել և առգրավել են 3 գրամ ընդանուր կշռով, «SUBUTEX» տեսակի դեղահաբի 5 կտոր: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժից հայտնում են. որ հայտնաբերվել և առգրավվել է նաև 9 գրամ յուրահատուկ հոտով կանաչ զանգված:

 

Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել